BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները

«Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները
12.12.2013 | 13:51

1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է:

Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Վարելով հանդուրժողական քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, առանց նախապայմաններ թելադրելու, հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ: Սակայն այս 20 տարիների ընթացքում դա չի ընդունվել և մերժվել է Թուրքիայի կողմից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան ժամանելուց մի քանի օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով. «Դուք թե հարևան երկրի հողերի բռնազավթումից հրաժարվեք, մեր բարեկամ լինելու առջև արգելքներ չեն լինի»: Եվ սա հայտարարում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի պետության, որը մոտ մեկ դար առաջ Ցեղասպանության արդյունքում բռնազավթել է հայ, հույն և արաբ ժողովուրդների բնօրրանի զգալի հատվածը: Մի պետության, որն աջակցում է ռազմատենչ իր քաղաքականությունը շարունակող և հայկական Նախիջևանի, Շահումյանի, Գետաշենի ու Արծվաշենի տարածքները բռնազավթած Ադրբեջանին:
Թուրքիան պետք է քաջ գիտակցի, որ եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար իր առջև նախապայմաններ չի դրել, դա չի կարող անվերջ շարունակվել կամ էլ դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող հայտարարել իր նախապայմանների մասին:
Հայ ժողովուրդը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ սկսելու հարցում ունի իր մեկնակետը, որի հիմնական բաղադրիչը Թուրքիայի օկուպացրած հայկական բոլոր տարածքների վերադարձն է և հայ ժողովրդի՝ իր հայրենի բնօրրանը վերադառնալու իրավունքի իրացումը:

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ